.jpg)
Թոմ Քրուզը գրանցվել է «ВКонтакте» սոցիալական ցանցում. «Увидимся там!»
Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը գրանցվել է «ВКонтакте» սոցիալական ցանցում:
Այս մասին 50-ամյա դերասանը հայտնել է Twitter-ի իր էջում: «VK.com-ը եվրոպական սոցիալական ցանց է` 100 մլն ավելի օգտատեր ունի: «Увидимся там!»,- գրել է դերասանը: Ներկայում Թ. Քրուզը «Вконтакте» կայքում ունի ավելի քան 21 հազար բաժանորդ: Դերասանի էջում տեղադրված են նրա լուսանկարները և նախագծերի մասին տեղեկություններ:
Որպես հետաքրքրություն` Թ. Քրուզը նշել է կինոն, իսկ սիրած արտահայտությունը` «Ես արագության կարիք եմ զգում» (I feel the need, the need for speed!):
Նշենք, որ «ВКонтакте»-ն ռուսական խոշորագույն սոցիալական ցանց է, որն օրական ունենում է ավելի քան 40 մլն այցելու, ցանցում գրանցված է ավելի քան 180 մլն օգտատեր: