Ալեքսանյանը հաղթեց թուրք մրցակցին
23/03/2013 16:50

Ալեքսանյանը հաղթեց թուրք մրցակցին

Թբիլիսիսում երեկ ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ազատ ոճայինների պայքարը, իսկ այսօր ասպարեզ են դուրս եկել հունահռոմեկան ոճի ըմբիշները։

Հիշեցնենք, որ ազատ ոճում Դավիթ Սաֆարյանը նվաճեց ոսկե մեդալ, իսկ Մուսա Մուրթազալիևը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:

Այսօր, հունահռոմեական ոճի Հայաստանը ներկայացնող մարզիկները մեկնարկել են մի քանի քաշային կարգերում։
120 կգ քաշային կարգում Վաչիկ Եղիազարյանը 1/8 եզրափակչում հաղթեց Չեխիայի ներկայացուցիչ Դավիդ Վալային, սակայն քառորդ եզրափակչում 0։2 հաշվով (0։1, 0։1) զիջեց Եվգենի Օրլովին։

60 կգ քաշային կարգում Ալեքսան Միքայելյան դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ զիջելով ռուս ըմբիշ Իվան Կույլակովին։
55 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Հովհաննիսյանը ևս հաջող մենարկեց 1/8 եզրափակչում ՝ առավելության հասնելով գերմանացի Ֆաբիան Բերնարդ Շմիդի նկատմամբ, սակայն 1/4 եզրափակչում զիջեց ռուսաստանցի Բեքխան Մանկիևին:

Այժմ պայքարը շարունակում է միայն օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, ով 1/16 եզրափակչում հաղթեց շվեդ Կարլ Ֆրեդրիկ Շտեֆան Շոնին, 1/8-ում՝ վրացի Սոսո Ջաբիձեին, իսկ 1/4 եզրափակչում՝ թուրք Ջենք Իլդեմին։
Կիսաեզրափակիչում մեր մարզիկը կմրցի ադրբեջանցի Շալվա Գադաբաձեի հետ։ 

Ալեքսանյանը հաղթեց թուրք մրցակցին