Ա. Մելիքյան. ՀՀ արդարադատության համակարգը անգործունակ և մեռած ենք համարում
23/03/2013 14:13

Ա. Մելիքյան. ՀՀ արդարադատության համակարգը անգործունակ և մեռած ենք համարում

Այսօր նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում բացատրել է, թե ինչու ընտրությունների արդյունքները վիճարկելու համար չի դիմել Սահմանադրական դատարան.

«Հայաստանի Սահմանադրական Դատարան դիմելն աննպատակահարմար գտանք նախ այն պատճառով, որ ՀՀ արդարադատության համակարգը անգործունակ և մեռած ենք համարում: Այսօր մեր երկրում չկա անկախ, անաչառ ու անկաշառ դատարան, իսկ հայցադիմում ներկայացնելով ես, փաստորեն, կճանաչեի այդ դատարանի դատելու իրավունքը և կանխավ պիտի համակերպվեի դրա ցանկացած վճռի հետ: Այդ ճանապարհով գնացին Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրիաս Ղուկասյանը` ատացան այն վճիռը, որը նույնքան կանխատեսելի էր, որքան որ կանխատեսելի էր ընտրությունների կեղծումը:

Ես չեմ խաղում և չեմ խաղալու իշխանությունների կողմից պարտադրված կանոններով ու նաև չեմ խաղում փողոցային ամբոխավարության կողմից պարտադրված կանոններով` առաջինն անընդունելի է, քանի որ թելադրված է անօրեն իշխանության շահերով, իսկ երկրորդը մերժելի է, քանի որ հիմնված է զգացմունքների և ոչ թե մասնագիտական որակների ու բանականության զուգակցման վրա: Մենք Հայաստանի իշխանական համակարգի որակական փոփոխության գործը շարունակելու համար այլ արդյունավետ ուղիներ ենք տեսնում, իսկ այն ինչ կատարվում է այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի անձի հետ կապված` քաղաքական առումով տեղապտույտ է, որը Հայաստանի առաջընթացի նվազագույն հեռանկարն անգամ չի պարունակում:

Զգացմունքային առումով գուցե ասածս դժվարամարս լինի շատերի համար` մարդիկ սովորաբար գերադասում են խաբված լինել, բայց լսել իրենց համար հաճելի, սակայն սուտ խոսքեր:Երևի դա է պատճառը, որ զանգվածային մտածողությունն էապես տարբերվում է անհատական մտածողությունից, իսկ զանգվածային հիշողությունն էլ սովորաբար մտապահում է միջինը երկուսից չորս շաբաթվա իրադարձությունները:

Այսօրվա իրավիճակը հանգուցալուծման երեք տարբերակ ունի` «արաբական գարուն» կամ սիրիական սցենար, իշխանության կողմից դժգոհ զանգվածի ուժային բռնաճնշում և, երրորդը, գործարք իշխանության ու Րաֆֆի Հովհաննիսյանի թիմի միջև:

Իմ կարծիքով այս սցենարներից և ոչ մեկը Հայաստանի քաղաքացուն լավ ապագա չեն խոստանում: Իրական դրական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է հետևողական ու սկզբունքային մասնագիտական աշխատանք և սա է իմ թիմի նախընտրած տարբերակը»,- գրել է Արմա

Ա. Մելիքյան. ՀՀ արդարադատության համակարգը անգործունակ և մեռած ենք համարում