.jpg)
Շառլ Ազնավուր և Էդիտ Պիաֆ. Անհայտ սիրո պատմություն
Շանսոնյե Շառլ Ազնավուրի ու Էդիտ Պիաֆի կապի մասին շատ է խոսվում: Նշվում է, որ Ազնավուրը մոտ 8 տարի վայելել է Պիաֆի հովանավորությունը: Էդիտ Պիաֆն այն առաջին մարդկանցից էր, ովքեր փոքրամարմին երիտասարդ Ազնավուրի մեջ նկատում են իրական տաղանդը:


Ինքը` Ազնավուրը պատմում է, որ ժամանակին բարդույթավորվել է իր նիհար կառուցվածքից ու մեծ քթից, իսկ Պիաֆը ազատել նրան այդ բարդույթներից:
«Կարծում եմ հենց նա ինձ ֆրանսիացի դարձրեց»,- իր հարցազրույցներից մեկում ասել է Շառլ Ազնավուրը:




