.jpg)
Բակո Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին հանրապետության արտաքին քաղաքականության և գյուղատնտեսության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:
Արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի և վերջերս արտասահման կատարած աշխատանքային այցերի մասին զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ու մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
Գյուղատնտեսության զարգացման, մասնավորապես, գարնանացանի հետ կապված հարցերի շուրջ զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը և պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Նախագահ Սահակյանը կարևորել է 2013թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքների պատշաճ մակարդակով կազմակերպումը՝ այս ուղղությամբ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին: