.jpg)
Ներկայացվել է Բենեդիկտոս 16-րդի նկարը՝ պատրաստված 17.000 պահպանակներից
Ամերիկացի նկարչուհի Նիկի Ջոնսոնը պատրաստել է Բենեդիկտոսի 16-րդի կտավը` 17.000 պահպանակներից:
Km.ru-ի փոխանցմամբ՝ նկարին տրվել է «Բենեդիկտյան հավկիթներ»(«Eggs Benedict») անունը:
Նկարչուհին նշել է, որ կտավի ստեղծման գաղափարն առաջացել է 2009 թ.-ին, երբ Աֆրիկայում գտնվող պապը հայտարարել էր, որ պահպանակները չեն օգնում պաշտպանվել ՁԻԱՀ-ից, այլ միայն վատթարացնում են իրավիճակը:
Հիշեցնենք, որ Բենեդիկտոս 16-րդը Հռոմի պապ էր ընտրվել 2005 թ.-ին և լքել պապական աթոռը 2013 թ.-ին: