Բենտուն չի կիսում իսրայելցիների կարծիքը
23/03/2013 17:40

Բենտուն չի կիսում իսրայելցիների կարծիքը

Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն Իսրայելի (3:3) հավաքականի հետ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումից հետո պատասխանել է իսրայելցի լրագրողների հարցերին, նրանք կարծում էին, թե Քրիշտիանու Ռոնալդուն տրամադրված չէր խաղին, և նրա գործողություններում անտարբերություն էր նկատվում:

«Ռոնալդուն անտարբե՞ր էր: Եթե Դուք այդպես եք կարծում, ապա Ձեր կարծիքը պահեք Ձեզ»,- պատասխանել է Բենտուն:

Հիշեցնենք, որ Իսրայելի ընտրանու հետ խաղում Ռոնալդուն դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

Բենտուն չի կիսում իսրայելցիների կարծիքը