Կոլումբիական բանտը վերածվել է «մարտական ակումբի» (Տեսանյութ)
23/03/2013 18:33

Կոլումբիական բանտը վերածվել է «մարտական ակումբի» (Տեսանյութ)

Կոլումբիական «Լա Պիկոտա» խստացված ռեժիմով բանտը, որն իշխանությունների հավաստիացմամբ պետք է լիներ ամենախիստը, վերածվել է «մարտական ակումբի»:

Newsru.com-ի փոխանցմամբ՝ բանտի բակում` մութն ընկնելուն պես, սկսվում են իսկական  մենամարտեր` բանտարկյալների մասնակցությամբ:

Բանտապահները վերահսկելու փոխարեն՝ հանգիստ դիտում են այդ մարտերը:

Նշվում է, որ մենամարտը դիտելու համար ցանկացողները պետք է վճարեին 13-18 դոլար, իսկ խաղադրույքները հասնում էին մինչև 333 դոլար` մեկ մարտի համար:

 

Կոլումբիական բանտը վերածվել է «մարտական ակումբի» (Տեսանյութ)