.jpg)
Դեշամ. «Իսպանիայի հավաքականը մեզ կստիպի պաշտպանվել»
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Վրաստանի ընտրանու նկատմամբ 3:1 հաշվով տոնած հաղթանակի և Իսպանիայի ընտրանու հետ առաջիկա հանդիպումից իր ակնկալիքների մասին:
«Վրացիների հետ հանդիպումը չեմ կարող իդեալական համարել Ֆրանսիայի ընտրանու համար: Լավ կլիներ, որ գնդակ բաց չթողնեինք: Բայց հաշիվն այնքան էլ վատը չէ: Հիանալի է, որ հաջողվեց գոլ խփել առաջին խաղակեսում, դա նկատելիորեն թեթևացրեց խնդրի լուծումը: Այժմ ողջ ուշադրությունը բևեռված է Իսպանիայի հավաքականի հետ առաջիկա հանդիպման վրա: Այդ թիմը հաստատ մեզ կստիպի պաշտպանվել: Կարևոր է, որ մինչև հանդիպման մեկնարկը չպարտվենք իսպանացիներին»,- Դեշամի խոսքերը մեջբերել է «L’Equipe»-ը: