Ֆաբրեգասը թևաթափ չի եղել
23/03/2013 17:24

Ֆաբրեգասը թևաթափ չի եղել

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը Ֆինլանդիայի ընտրանու հետ տնային խաղում արձանագրած ոչ-ոքիից (1:1) հետո թևաթափ չի եղել: Այս մասին հաղորդում է իսպանական մամուլը:

«Հիմա անպայման պետք է հաղթենք Ֆրանսիայի թիմին: Եթե դա մեզ հաջողվի, ամեն ինչ այլ կերպ կլինի: Գլխավորն այն է, որ ամեն ինչ մեր ձեռքերում է: Ինչ վերաբերում է ֆինների հետ խաղին, ապա դժվար է անհրաժեշտ արդյունքի հասնել, երբ մրցակցի 10 ֆուտբոլիստներ իրենց տուգանային հրապարակում են: Մենք ավելիին էինք արժանի, բայց հիմա պետք է լավ հանգստանանք ու հաղթենք ֆրանսիացիներին»,- հայտարարել է Ֆաբրեգասը:

Ֆաբրեգասը թևաթափ չի եղել