.jpg)
Մեծ Բրիտանիայում ձնաբքի պատճառով փակվել է 400 դպրոց
Մեծ Բրիտանիայում եղանակային վատ պայմանների պատճառով փակվել է ավելի քան 400 դպրոց:
Itar-tass-ի փոխանցմամբ՝ օդերևութաբանները նշել են, որ մարտ ամիսը վերջին 50 տարվա ընթացքում ամենացուրտ ամիսը կարող է դառնալ:
Մեծ Բրիտանիայի հարավ-արևմուտքը տուժել է ջրհեղեղներից, իսկ երկրի հյուսիսը անցել է ձյան տակ:
Նշվում է, որ երկրի կոմունալ ծառայությունները բերվել են խիստ պատրաստության վիճակի: Որոշ շրջաններում ձյան ծածկույթը հասնում է 40 սմ-ի: