Իսրայելը վերականգնել է հարաբերությունները Թուրքիայի հետ
23/03/2013 11:34

Իսրայելը վերականգնել է հարաբերությունները Թուրքիայի հետ

Իսրայելը վերականգնել է հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչի մասին համաձայնության են եկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիայի և Իսրայելի վարչապետների խոսակցությունը տեղի է ունեցել Օբամայի` Իսրայել կատարած այցի ընթացքում:

Utro.ru-ի փոխանցմամբ` Նեթանյահուն հեռախոսային խոսակցության ընթացքում Էրդողանից ներողություն է խնդրել 2010 թ.-ին «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպի համար:

Հիշեցնենք, որ Գազայի հատվածին օգնություն տեղափոխող թուրքական  նավի անձնակազմը բախման մեջ էր մտել Իսրայելի ռազմածովային ուժերի հետ, ինչի հետևանքով զոհվել էր Թուրքիայի 9 քաղաքացի:

Իսրայելի վարչապետը ներողություն է խնդրել թուրք ժողովրդից և համաձայնել փոխհատուցում վճարել:

ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմից հայտարարել են, որ Էրդողանը ընդունել է Նեթանյահուի ներողությունը:
 

Իսրայելը վերականգնել է հարաբերությունները Թուրքիայի հետ