Քեյթ Միդլթոնը ճանաչվել է տարվա ամենագեղեցիկ կին
23/03/2013 16:40

Քեյթ Միդլթոնը ճանաչվել է տարվա ամենագեղեցիկ կին

Արքայազն Ուիլյամի կինը` 31-ամյա Քեյթ Միդլթոնը, OK! ամսագրի կողմից ճանաչվել է տարվա ամենագեղեցիկ կին: Ամսագրի փորձագետները իրավացիորեն նկատել են, որ Ք. Միդլթոնի գեղեցկության գաղտնիքը ոչ միայն բնածին հմայքն է, այլև գեղեցիկ հագնվելու հմտությունը: Դքսուհին յուրաքանչյուր միջոցառման ժամանակ կարողանում է այնպիսի զգեստ ընտրել, որ լիովին համապատասխանում է միջավայրին և միջոցման ձևաչափին:

Գործնական հանդիպման գնալիս` ընտրում է հարմար և էլեգանտ ոճի հագուստ, պրեմիերայի գնալիս` ճոխ երեկոյան զգեստ, առօրյայում` կանացի և պարզ հագուստ:

Բալի գույնի այս վերարկուն, որոշ տվյալների համաձայն, հայտնի դիզայներ չի պատրաստել, սակայն գլխարկը պատրաստված է Ջեյն Կորբետի կողմից, ով   Ք. Միդլթոնի մի շարք գլխարկների հեղինակն է:


Ալքեսանդր Մաքուինի նորաձևության տան զգեստով: Այս դիզայներին է պատկանում նաև Ք. Միդլթոնի հարսանեկան զգեստի գաղափարը:

Եղիսաբեթ II-ի 60-ամյակի առթիվ միջացումներին դքսուհին մասնակցել 1950-ական թթ. ոճով կարված այս զգեստով, որն անհայտ դիզայների աշխատանքն է:

Ոչ պաշտոնական միջոցառման համար նա ընտրել է Zara-յի ջինս, Le Chameau երկարաճիտ կոշիկներ (այս բրենդի կոշիկների արժեքը տատանվում է 500 ԱՄՆ դոլարի սահմանում) և Burberry վերնաշապիկ:

Էդինբուրգում պաշտոնական միջոցառման ժամանակ նա հագել է Էմիլիա Ուիկստիդի նորաձևության տան զգեստը, Emmy Shoes-ից կոշիկներ և Whiteley-ից գլխարկ: Դքսուհու ձեռքում Strathearn-ից շարֆ է:

Ամուսնությունից հետո մարզերում շրջայցի ժամանակ դքսուհին որոշել է հանգստանալ զգեստներից և ընտրել Temperley –ի շապիկ, սպիտակ գլխարկ և վեսթերն ոճի կապույտ ջինս:


Քեյթը Կանադայում: Գլխարկի հեղինակը Սիլվիա Ֆլետչերն է: Զգեստը Reiss-ից ` 250 ԱՄՆ դոլար արժեքով: Հայտնի է, որ նա հենց այս զգեստով է լուսանկարվել իր նշանադրությունից հետո:


Ալ կարմիր զգեստի հեղինակը Քեթին Ուոկերն է: Նա այն կրել է ամուոսնու հետ Կանադա կատարած այցից վերադառնալիս:


Եվ կրկին սիրել Ա. Մաքքուին և սպիտակ բամբակից զգեստ, որի արժեքը 2000 դոլար է, սակայն այն շատ արագ վաճառվել է:

Նույն զգեստով` գլխարկը` Կորբետտից:

Քեյթի ամենահայտնի գգեստներից է, որը նա կրել է Օլիմպիադայի առթիվ կազմակերպված գալա համերգի ժամանակ: Դրա արժեքը 4000 ԱՄՆ դոլար է:


Ոճաբանները պնդում են, որ ամենաշատը Ք. Միդլթոնին սազում են Alexander McQueen նորաձևության տան հագուստները:

Քեյթի հայտնի հարսանեկան զգեստը, որի դիզայները Սառա Բարտոնն է` Alexander McQueen նորաձևության տան ղեկավարը: Երկար ժամանակ դքսուհու հարսանեկան զգեստը կարողի անունը գաղտնի է պահվել, սակայն մամուլում շրջանառվում էր հենց նրա անունը:
 

Քեյթ Միդլթոնը ճանաչվել է տարվա ամենագեղեցիկ կին