.jpg)
23/03/2013 15:43
Խաչիյանն առաջինն էր Լոս Անջելեսում
Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը (ԱՄՆ) Լոս Անջելեսում անցկացված 24-րդ «Մետրոպոլիտեն» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և նվաճել առաջին մրցանակը: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Նույնպիսի արդյունք են ցույց տվել նաև միջազգային վարպետներ Մաքենզի Մոլները (ԱՄՆ) և Անդրանիկ Մատիկոզյանը (Հայաստան), բայց նրանք Խաչիյանին զիջել են լրացուցիչ ցուցանիշներով: