Խուանֆրանը կարիերան կշարունակի «Բետիսում»
23/03/2013 18:20

Խուանֆրանը կարիերան կշարունակի «Բետիսում»

Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմի հարձակվող Խուանֆրանը մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի այլ ակումբ: 24-ամյա հարձակվողի պայմանագրի ժամկետը կավարտվի, որից հետո ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով նա կարող է մարզական կարիերան շարունակել «Բետիսում», որն ակտիվորեն հետաքրքրված է Խուանֆրանի ծառայություններով: 

Ֆուտբոլիստի նման որոշման պատճառն այն է, որ նա առաջին թիմում հանդես գալու խաղային ժամանակ գրեթե չի ունենում: «Արքայական ակումբում» անցկացրած 3 տարվա ընթացքում նա ընդամենը մեկ անգամ է խաղադաշտ դուրս եկել առաջին թիմի մարզաշապիկով:

Խուանֆրանը կարիերան կշարունակի «Բետիսում»