Քարդաշյանները նկարահանվել են իրենց Sun Kissed արևայրուքի միջոցի գովազդում
23/03/2013 17:53

Քարդաշյանները նկարահանվել են իրենց Sun Kissed արևայրուքի միջոցի գովազդում

Քիմ, Քլոե և Քորթնի Քարդաշյանները նկարահանվել են իրենց Sun Kissed արհեստական արևայրուք ապահովող միջոցի գովազդում:

Այն վաճառվելու է միայն Ulta ֆիրմային խանութների ցանցում՝ ապրիլ ամսից: Արևայրուքի միջոցի հետ միասին վառ փաթեթավորում ունեցող տուփում կա սքրաբ, արհեստական արևայրուքի լոսիոն, գույնը առավելագույն կերպով մգեցնող քսուք ու սփրեյ:

Հավաքածուի արժեքը 12.99 ԱՄՆ դոլարից 19.99 ԱՄՆ դոլար է:

Հիշեցնենք, որ քարդաշյաններն արդեն թողարկել են նման միջոցների հավաքածուներ, որոնք վաճառվել են Sephora խանութների ցանցում, իսկ 2010 թ. Ք. Քարդաշյանը Նյու Յորքում բացել է հասարակական զուգարանների Charmin ցանցը: 

Քարդաշյանները նկարահանվել են իրենց Sun Kissed արևայրուքի միջոցի գովազդում