Աշխարհահռչակ արջամուկ Ֆիլին մահապատժ է սպառնում
23/03/2013 17:31

Աշխարհահռչակ արջամուկ Ֆիլին մահապատժ է սպառնում

Աշխարհահռչակ արջամուկ Ֆիլը, ով հայտնի է եղանակային իր կանխատեսումներով մեծ խնդիրներ ունի: Օհայո նահանգից դատախազ Մայքլ Գմոզերը հանդես է եկել արջամկանը մահապատժի ենթարկելու առաջարկով, քանի որ վերջինս եղանակային սխալ կանխատեսում է արել այս տարի: Այս մասին հաղորդում է FoxNews-ը:

Նրա խոսքով` Ֆիլը փետրվարին վաղ գարուն էր խոստացել և դրանով խաբել էր ողջ ազգին. «Եկեք խոստովանենք, որ Փիլը հիմարացրել է բոլորիս: Երբ ես այս առավոտյան արթնացա դրսում բուք ու բորան էր և ոչ մի խոսք վաղ գարնան մասին պարզապես չկա»,- ասել է Մայքլ Գմոզերը:

Նշենք, որ դատախազի այս առաջարկությանը դեռ ոչ ոք չի արձագանքել:
 

Աշխարհահռչակ արջամուկ Ֆիլին մահապատժ է սպառնում