.jpg)
Ագարակում վիրավորված զինվորի վիճակը շարունակում է ծանր մնալ
Նախօրեին վիրավորված Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում տեղակայված զորամասի զինծառայող Սարգիս Արմենի Կարապետյանի (1985թ.) վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից:
Հիշեցնենք, որ կոչումով սերժանտ զինծառայողը զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել գլխի շրջանում:
Նախորդող հրապարակում՝ ՊՆ. Զինծառայող անզգուշության պատճառով վիրավորվել է. Վիճակը ծանր է