.jpg)
Վ. Գալստյանին դեռևս չեն հարցաքննել. Նա հարկադիր բուժման կարիք ունի
ԱԺ-ի շենք ներխուժած 25-ամյա Վրեժ Գալստյանին այսօր այցելել է հոգեբույժ, ում կարծիքով, Վ. Գալստյանը հարկադիր բուժման կարիք ունի, սակայն այդ հարցերին նախաքննական մարմինը կանդրադառնա համապատսախան եզրակացություն ունենալու դեպքում: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով` նախաքննական մարմինը, երբ ստանա անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, կնշանակի դատահոգեբուժական փորձաքննություն:
Ս. Տռուզյանի հավաստմամբ` Վ. Գալստյանը դեռևս ցուցմունք չի տվել ոչ թե առողջական, այլ հոգեկան վիճակի պատճառով, քանի որ բժիշկներն առայժմ խորհուրդ չեն տվել նրան հարցաքննել:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է քննություն։
Ս. Տռուզյանի խոսքով` նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են ականատեսները, ԱԺ մուտքի մոտ ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցները, Վ.Գալստյանի մայրը։
Նախորդող հրապարակում` Վրեժ Գալստյանը մոտ մեկ տարի առաջ բուժվել է հոգեբուժարանում
Ո՞վ է նա. Քրիստոս ներկայացած, երկու անգամ դատապարտված «ԱԺ ահաբեկիչը»