«Wiliam Hill». Արթուր Աբրահամը ֆավորիտ է
23/03/2013 16:43

«Wiliam Hill». Արթուր Աբրահամը ֆավորիտ է

Այսօր գերմանական Մագդեբուրգի «Getec» կենտրոնում տեղի կունենա WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսի համար մենամարտը, որում կհանդիպեն հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ու Ռոբերտ Շտիգլիցը։ Այսօր տեղի է ունեցել մարզիկների կշռման արարողությունը։ Հայ բռնցքամարտիկը կշռել է 76.2 կգ, իսկ Շտիգլիցը՝ 76.0կգ։

«Wiliam Hill» հայտնի բուքմեյքերական ընկերության մասնագետներն այս մենամարտում ֆավորիտ են համարում Աբրահամին: 33-ամյա հայ բռնցքամարտիկի գործակիցը 1,25 է, իսկ 31-ամյա Շտիգլիցինը` 4: Ոչ-ոքին գնահատվում է 23 գործակցով: 

«Wiliam Hill». Արթուր Աբրահամը ֆավորիտ է