.jpg)
Անդրեյ Պանինի մահվան նոր վարկած են առաջ քաշել. Նրան գազանաբար ծեծել են
Ռուս դերասան Անդրեյ Պանինի մահվան վարկածների վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Դիահերձարանի աշխատակիցներից մեկը պատմել է, որ դերասանի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել. Հնարավոր է, որ նա մահացել է բռնության հետևանքով:
Directnews.ru-ի փոխանցմամբ՝ մասնագետը պատմել է, որ դերասանը մահացել է գլխուղեղի ծանր վնասվածքի հետևանքով, որը նա չէր կարող ստանալ ուղղակի ընկնելու դեպքում:
Աղբյուրը նաև հայտնել է, որ նա գազանաբար ծեծված է եղել, աջ աչքը գրեթե ամբողջովին փակվել է այտուցի պատճառով: Վնասվածքներ են հայտնաբերվել նաև դերասանի մատների վրա:
Մասնագետը դժբախտ պատահարի վարկածը ընդհանրապես բացառում է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նախորդող հրապարակում` Պանինը մինչ մահը մի քանի օր անդադար ալկոհոլ է օգտագործել