Արցախի նախագահի մոտ քննարկվել է շփման գծում տիրող իրավիճակը
25/03/2013 13:10

Արցախի նախագահի մոտ քննարկվել է շփման գծում տիրող իրավիճակը

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ` պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ:

Այս մասին հաղորդում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են բանակաշինության, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր:
 

Արցախի նախագահի մոտ քննարկվել է շփման գծում տիրող իրավիճակը