.jpg)
Չինաստանում 27 տարեկանից բարձր չամուսնացած կանանց «մնացորդ» կանվանվեն
Չինաստանի կառավարության որոշման համաձայն` 27 տարեկանից բարձր չամուսնացած կանանց «մնացորդ» կանվանվեն:
Կառավարության այս որոշումը պարտադրում է լրագրողներին օգտագործել իրենց նյութերում այս նվաստացուցիչ եզրույթն այն կանանց նկատմամբ, ովքեր բարձրագույն կրթություն են ստացել և բարձր պաշտոններ են զբաղեցնում, սակայն չեն մտածել ընտանիք կազմելու մասին:
«Այդ կանայք մեր սրտացավությանը արժանի չեն» վերնագրով արդեն իսկ հոդված է հայտնվել չինական մի թերթում:
Ամբիցիոզ, միայնակ կանայք, որոնց թիվը երկրում միլիոնների է հասնում, վրդովված են կառավարության այս որոշմամբ: Նրանց կարծիքով, Չինաստանում երեխաների ծնունդների նվազումը կապված է արժանի տղամարդկանց պակասի հետ, այլ ոչ թե կանանց` ազատության մոլուցքի: