.jpg)
Արմենիկումը չի վնասում առողջ բջիջները
Հայաստանում և Սանկտ Պետերբուրգում վերջին տարիներին կատարված կլինիկական փորձարկումների արդյունքները վկայում են, որ Արմենիկումը, ի տարբերություն շատ այլ միջոցների, չի վնասում առողջ բջիջները, չունի կողմնակի ազդեցություններ, ներազդում է բացիլների կայուն ձևերի վրա։ Այսօր Արմենիկումի հաջողությունները մասնագտեները փոխանցել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին, ով այցելել էր «Արմենիկում» կենտրոն:
Նշվեց, որ Հայաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում գրանցված դեղը ներկայումս լայն կիրառում ունի։ Մասնագետները նաև կարծիք հատնեցին, որ որպես բաց վերքերի սպեղանի, հաջող քննություն է բռնում Արմենիկումի քսուքը։
Նախարարը նախ շրջել էկենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին ու հնարավորություններին։ Այնուհետև մասնագետները նախարարին մանրամասն ներկայացրել են դեղամիջոցի քիմիական բաղադրությունը, դրա հակավիրուսային, հակաբորբոքային, իմունակարգավորող, հակասեպտիկ և այլ հատկությունները։
Դերենիկ Դումանյանը հանձնարարել է ստեղծել մասնագիտական հանձնաժողով, ամփոփել մինչև այժմ արված հետազոտական ու կլինիկական բոլոր փորձարկումների արդյուքները, դրանք համեմատել դեղի միջազգային շուկայում առկա համանման դեղամիջոցների հետ, և կազմել հստակ ծրագիր ու գործողությունների ժամանակացույց։ Նախարարն առաջարկել է սկզբնական շրջանում Արմենիկումի հետագա գիտական հետազոտություններն ու կլինիկական փորձարկումներն իրականացնել որպես հակավիրուսային և իմունակարգավորիչ միջոց։ Նա կենտրոնի մասնագետներին հանձնարարել է այդ աշխատանքներն իրականացնել ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի հետ սերտ համագործակցությամբ։