.jpg)
Ք. Միհր. Ֆաթուլաևը իշխանության ազդեցության գոտում է
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է լրագրող Էյնուլա Ֆաթուլլաևի` «Decline of the Europe» խորագրով զեկույցը, որում վերջինս հայտարարել է Ադրբեջանում եվրոպական ժողովրդավարական արժեքների տարածման և իբր հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության կողմից իր զեկույցին աջակցելու մասին: Այս մասին է հաղորդում «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Լրագրողներ առանց սահմանների» ՀԿ-ն ցնցված է Ադրբեջանի իշխող վարչակարգի կառավարման դաժան մեթոդներից: Կառավարվող ռեժիմը նախագահական ընտրությունների շեմին ճնշում է իր քննադատներին, ինչպես նաև՝ փորձում երկրում հակաեվրոպական տրամադրություններ ստեղծել` ձգտելով թուլացնել ընդդիմությունը: Այս ամենի վառ օրինակ է «Decline of the Europe» «հետազոտությունը», որը իբր աջակցություն է ստացել «Լրագրողներ առանց սահմանների» ՀԿ-ի կողմից:
Մենք ոչ մի կերպ ներգրավված չենք եղել այս ուսումանսիրության մեջ: Մենք անհարիր ենք համարում համեմատություն անցկացնել Գերմանիայում և Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների միջև»,- այս մասին նշել է Բեռլինում «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության գերմանական բաժանմունքի գործադիր տնօրեն Քրիստիան Միհրը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «հետազոտության» հեղինակը լրագրող Էյնուլա Ֆաթուլաևն է, ով միջազգային ճանաչում է ստացել, որպես Ադրբեջանի վարչակարգի քննադատ: Ֆաթուլաևը իր «հետազոտությունը» ներկայացրել է 2013 թ-ին Բրյուսելում, որում հղում է կատարել «Լրագրողներ առանց սահմանների», Amnesty International, և մի շարք այլ կազմակերպություններին, որոնք հետագայում հերքել են իրենց մասնակցությունն այս զեկույցի պատրաստման գործում:
Մի քանի օր անց, ԵԽԽՎ-ն մերժել է ադրբեջանցի քաղբանտարկյալների ազատ արձակելու վերաբերյալ բանաձևը` դրա փոխարեն ընդունելով երկրում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ բանաձև:
Գերմանացի զեկուցող Քրիտոֆեր Շտրասերը այս ամենը որակում է որպես ադրբեջանական կողմի հուժկու լոբբիստական գործունեություն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կայունության Եվրոպական նախաձեռնությունը 2012 թ-ի մայիսին հրապարակված իր զեկույցում լոբբիզմի այդ տեսակը որակել է «Խավիարային դիվանագիտություն»:
«Մենք սարսափած ենք, որ նույնիսկ վարչակարգի նախկին քննադատները հայտնվել են վարչակարգի ազդեցության տակ»,- նշել է Ք. Միհրը:
Նշենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևին համարում է մամուլի ազատ խոսքի մեծագույն թշնամիներից մեկը` որակելով նրան որպես «մամուլի ազատության գիշատիչ»: