.jpg)
Վրաստանի խորհրդարանը կրճատել է նախագահի լիազորությունները
Վրաստանի խորհրդարանը այսօր կայացած արտահերթ նիստում 3-րդ ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունները, որոնք վերաբերում են նախագահի լիազորությունների սահմանափակումներին:
Interfax գործակալության փոխանցմամբ՝ նոր ընդունված փոփոխությունների համաձայն՝ նախագահը իրավունք կունենա ցրել խորհրդարանը, սակայն չի կարողանա առանց խորհրդարանի համաձայնության ձևավորել նոր կառավարություն:
Մինչև նոր կառավարության ձևավորումը՝ գործադիրը շարունակելու է իրականացնել իր պարտականությունները: