.jpg)
25/03/2013 17:04
Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին գրավոր կպատասխանի վաղը
Րաֆֆի Հովհաննիսյանը գործող Նախագահ Սերժ Սարգսյանին նամակին կպատասխանի վաղը` գրավոր տարբերակով: Այս մասին քիչ առաջ տեղեկացրեց Հովհաննիսյանն Ազատության հրապարակում:
Հիշեցնենք, որ այսօր կեսօրին ի պատասխան Ր. Հովհաննիսյանի առաջարկների, Սերժ Սարգսյանը պատասխան-նամակ է հղել:
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ չորեքշբաթի` մարտի 27-ին, Ազատության հրապարակում ասուլիս կտա և կպատասխանի բոլոր հարցերին: