.jpg)
Կամչատկայում 400 բանտարկյալներ հացադուլ է հայտարարել
Կամչատկայի խիստ ռեժիմի կալանավայրերից մեկում 400 բանտարկյալներ հացադուլ են հայտարարել` փորձելով հասնել խիստ կարգուկանոնի մեղմացմանը և պլաստիկե սպասքի փոխարինմանը:
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ բանտարկյալների կողմից 382 դիմում է ներկայացվել, որտեղ նրանք հրաժարվում են սնունդ ընդունելուց և պահանջում են ռեժիմի թուլացում և սպասքի փոխարինում:
Նշվում է, որ այս պահին կալանավայրում ծանր հանցանքների համար պատիժ է կրում 875 բանտարկյալ:
Բանտի աշխատակազմը հերքել է կալանավայրում ապստամբության բռնկման մասին լուրերը: