Հանդիպել են Արցախի և Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչները
25/03/2013 21:43

Հանդիպել են Արցախի և Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչները

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մարտի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գերատեսչության պատվիրակությանը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի գլխավորությամբ:

Տեղի են ունեցել երկու հանրապետությունների ԱԳՆ ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ միջգերատեսչական համագործակցության տարբեր ասպեկտների, մասնավորապես, հյուպատոսական ծառայության հարցերի վերաբերյալ:

Հանդիպման մասնակիցները նշել են նման խորհրդակցությունների օգտակարությունն ու գործնական նշանակությունը:

Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: 

Հանդիպել են Արցախի և Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչները