Սնունդը կլիմաքսի ժամանկ․ 6 հիմնական կանոն
25/03/2013 20:45

Սնունդը կլիմաքսի ժամանկ․ 6 հիմնական կանոն

Սովորաբար, կլիմաքսը սկսվում է 50 տարեկանում։ Այդ պահից սկսած, սեռական հորմոնները սկսում են պակասել և տեղի է ունենում բոլոր կենսական օրգանների վերակառուցում։ Եվ որպեսզի այդ ժամանակաշրջանում չկորցնել լավ տրամադրությունը և առողջությունը, հարկավոր է ճիշտ սնվել։

Կանոն 1. Ցավոք, կլիմաքսի հետ միասին, կանանց մոտ առաջանում է ավելորդ քաշ հավաքելու խնդիրը։ Այդ իսկ պատճառով հարկավոր է հրաժարվել յուղոտ սնունդից, այդ թվում նաև արագ կերակուրից։

Կանոն 2. Մենապաուզայից հետո, ոսկորները դառնում են ավելի փխրուն, որի պատճառով դիետոլոգները կանանց խորհուրդ են տալիս 50-ից հետո ավելի շատ օգտագործել կալցի պարունակով մթերքներ․ կաթ, կաթնաշոռ, մածուն, պանիր, յոգուրտ, ձու։

Կանոն 3. Կլիմաքսի ժամանակ ավելորդ դյուրաբորբոքության դեմ պայքարի գործում կարող է օգնել մագնեզիումը, որն ունի հանգստացնող հատկություն։ Մագնեզիում պարունակում են նաև տարբեր ընկույզները, հնդկաձավարը, ծովակաղամբը։

Կանոն 4․Կլիմաքսն ուղեկցվում է նաև հեշտոցի չորությամբ։ Այդ իրավիճակը, ինչպես նաև շոգի հորդացումների կանխարգելումը կօգնի վերացնել վիտամին Е-ն, որը պարունակվում է ավոկադոյի, լոբու, ոլոռի, պնդուկի, հնդկաձավարի, եգիպտացորենի յուղի մեջ։

Կանոն 5․ Կլիմաքսի ժամանակ հարկավոր է սահմանափակել ճարպերի օգտագործումը, իսկ ահա սպիտակուցները խորհուրդ չի տրվում անտեսել։ Ճաշացանկի մեջ անպայման ներառեք միս, ձուկ, ձու, ծովային մթերքներ, լոբի կամ ոսպ։

Կանոն 6. Նյութափոխանակության մակարդակի իջեցման պատճառով, այդ ժամանակ մեծանում է նաև շաքարախտի զարգացման հավանականությունը։ Պրոֆիլակտիկական նկատառումներով, անհրաժեշտ է որքան կարելի է քիչ օգտագործել շաքար, մուրաբա, կարամել։ Այն փոխարինեք զեֆիրով, պաստիլայով, մարմելադով։