Լրագրողը Անգելա Մերկելին համեմատել է Հիտլերի հետ
25/03/2013 20:52

Լրագրողը Անգելա Մերկելին համեմատել է Հիտլերի հետ

Իսպանիայի խոշորագույն «El Pais» թերթի լրագրող Խուան Տորրես Լոպեսը իր հոդվածում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ:

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Լոպեսի հոդվածը վերնագրված է «Գերմանիան ընդդեմ Եվրոպայի», որտեղ նշված է, որ Գերմանիան պատրաստ է զոհել եվրոպական արժեքները` հանուն սեփական շահերի:

Լոպեսը նշել է, որ Մերկելը պատերազմով դուրս է եկել Եվրոպայի դեմ, որպեսզի կարողանա պահպանել Գերմանիայի համար անհրաժեշտ տնտեսական  տարածքը:

Նրա կարծիքով, Մերկելը պաշտպանում է Գերմանիայի խոշոր բանկերի և ընկերությունների շահերը:

Գերմանական իշխանությունների ճնշման տակ, իսպանական թերթից   հոդվածը հանվել էր, իսկ խմբագրությունը ներողություն է խնդրել Մերկելից և նշել, որ Լոպեսի կարծիքը չի համընկնում թերթի կարծիքի հետ:

 

Լրագրողը Անգելա Մերկելին համեմատել է Հիտլերի հետ