5-ամյա երեխայի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրգործ
25/03/2013 17:12

5-ամյա երեխայի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրգործ

Մարտի 24-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Նոր Խարբերդի Ամառանոցների 4-րդ փողոցում  5-ամյա Վյաչեսլավ Ամիրյանցին վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրնեսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):

Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Նշենք, որ ստացած վնասվածքներից երեխան հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն:

 

5-ամյա երեխայի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրգործ