Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին հայհոյանքներ տվողը բերման է ենթարկվել
25/03/2013 16:29

Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին հայհոյանքներ տվողը բերման է ենթարկվել

Մարտի 23-ին, ժամը 18.30-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Ազատության հրապարակից ոստիկանության Կենտրոնականի բաժին են ներկայացրել 1961 թ. ծնված Ղազար Ղ.-ին, որը նույն օրը, ժամը 18.30-ին, Ազատության հրապարակում բարձրաձայն հայհոյանքներ տալով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին` հավաքված քաղաքացիներին հրելով վազել է նրա ուղղությամբ: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: 

Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին հայհոյանքներ տվողը բերման է ենթարկվել