.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանից պաշտոն չի հայցում
Սերժ Սարգսյանն ավագ շաբաթվա ընթացքում պետք է ինքնամաքրվի: Ազատության հրապարակում նման կարծիք հայտնեց հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Նա պետք է իր մեջ ուժ գտնի և հարգի ժողովրդի կամքը ու նաև, որքան էլ իր համար անդուր է, հայտարարի նոր նախագահական ընտրությունների մասին ու կազամակերպի: Կամ նվազագույն շեմն այն է, որ ժողովրդի հետ իշխանություն կիսի, ինչը պաշտոնների հայցը չէ, այլ` ժողովրդին հարգելու հայց »,- շարունակեց խոսքը Ր. Հովհաննիսյանը:
Նա հավաստիացրեց, որ իր առաջարկներով որևէ կերպ պաշտոն չի հայցում Ս. Սարգսյանից: