.jpg)
Ամերիկացին անզգուշաբար կայանել է մեքենան հարևանի տան կտուրին (Տեսանյութ)
ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի բնակիչ Ռոբերտ Վիննը կայանել է իր Cadillac-ը՝ հարևանի տան կտուրին:
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Վիննի ավտոմեքենան, մեծ արագություն հավաքելով, մի քանի մետր օդ է թռչել և հայտնվել կտուրում:
Վիննի կինը պատմել է, որ աշխատանքից վերադառնալիս հանկարծ զգացել են, որ մեքենայի արգելակման համակարգը խափանվել է: Փորձելով մի կերպ կանգնացնել մեքենան՝ ամուսինը նախ հարվածել է փոքր բլրակին, ապա օդ բարձրացել և հայտնել տանիքում:
Վայրէջքը այնքան սահուն է եղել, որ ամուսինները բացահայտել են, որ գտնվում են կտուրում, միայն մեքենայից դուրս գալուց հետո: