ԱԺ ներխուժած  տղամարդը կալանավորվեց երկու ամսով
25/03/2013 18:44

ԱԺ ներխուժած տղամարդը կալանավորվեց երկու ամսով

Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և ԱԺ դանակով ներխուժած 25-ամյա Վրեժ Վանիկի Գալստյանի նկատմամբ կայացրել երկամսյա կալանքի որոշում: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Նա տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:

Նշենք, որ ավելի վաղ Վ. Գալստյանին զննել էր հոգեբույժը և պարզել, որ նրա մոտ առկա է հոգեկան հիվանդություն: Եթե դատահոգեբուժական փորձաքննությամբ հաստատվի այս եզրակացությունը, հնարավոր է՝ նա տեղափոխվի հոգեբուժարան: 

ԱԺ ներխուժած տղամարդը կալանավորվեց երկու ամսով