Արծրուն Հովհաննիսյան. Հայկական կողմը կորուստներ չունի
26/03/2013 18:18

Արծրուն Հովհաննիսյան. Հայկական կողմը կորուստներ չունի

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունների համաձայն՝ սահմանագծին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական բանակը կորուստ է գրանցել: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ կորուստներ կան նաև հայկական կողմում:

Aysor.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այս տեղեկությունը՝ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց.

«Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականության: Հայկական կողմը կորուստներ չունի, սահմանում հարաբերական անդորր է, արտակարգ միջադեպեր չեն գրանցվել»: 

Արծրուն Հովհաննիսյան. Հայկական կողմը կորուստներ չունի