Հայաստանի հավաքականը զիջեց խոշոր հաշվով
26/03/2013 22:14

Հայաստանի հավաքականը զիջեց խոշոր հաշվով

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը:

Առաջին խաղակեսում մեր ընտրանին ուներ հաջողության հասնելու մի քանի հնարավորություններ, սակայն հաշիվն այդպես էլ չբացվեց: Իսկ ահա 2-րդ խաղակեսում չեխերը կարողացան 3 անգամ գրավել Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը: 2 դեպքում հաջողության հասավ անգլիական «Ուոտֆորդի» հարձակվող Մատեյ Վիդրան` 47-րդ և 80-րդ րոպեներին, իսկ մրցավարի ավելացրած ժամանակի վերջին րոպեին հանդիպման վերջնահաշիվը ձևակերպեց փոխարինման մտած Դանիել Կոլաժը:

Ցավոք, Հայաստանի ազգային հավաքականը կրեց հերթական պարտությունը և մրցաշարային աղյուսակում շարունակում է 3 միավորով ընթանալ նախավերջին հորիզոնականում` գերազանցելով միայն Մալթայի հավաքականին: Չեխիայի ընտրանին վաստակեց 8 միավոր և առայժմ եզրափակում է լավագույն եռյակը: 

Հայաստանի հավաքականը զիջեց խոշոր հաշվով