.jpg)
26/03/2013 19:45
Ադրբեջանցի զինծառայողի պատճառով երկու մարդ մահացել է
Ադրբեջանցի զինծառայողը անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, ովքեր տեղում մահացել են: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մեքենայի ղեկին եղել է ադրբեջանական N զորամասի ենթասպա Իսմետ Գաբիլովը:
Փաստի առնչությամբ հետաքննություն է տարվում: