ԼՂՀ նորանշանակ ոստիկանապետը Կամո Աղաջանյանն է
26/03/2013 18:52

ԼՂՀ նորանշանակ ոստիկանապետը Կամո Աղաջանյանն է

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին այցելել է ԼՂՀ ոստիկանություն և համակարգի աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Կամո Աղաջանյանին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը բարձր է գնահատել ոստիկանության նախկին պետ Ռոբերտ Շաֆերյանի ներդրումն ու ավանդը համակարգի կայացման ու զարգացման գործում և երախտագիտություն հայտնել նրան երկարամյա ծառայության համար:

Նախագահը նշել է, որ Ռոբերտ Շաֆերյանը, ստանձնելով ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը, այսուհետ էլ կօգտագործի իր հարուստ փորձն ու գիտելիքները հայրենիքի զորացման գործում:

Ներկայացնելով Կամո Աղաջանյանին` երկրի ղեկավարը նշել է, որ նրա աշխատանքային փորձը և մարդկային արժանիքները թույլ կտան նորանշանակ ոստիկանապետին պահպանել գերատեսչության ավանդույթները և նրա աշխատանքը դարձնել էլ ավելի արդյունավետ:
 

ԼՂՀ նորանշանակ ոստիկանապետը Կամո Աղաջանյանն է