Գեներալ-մայոր Ռոբերտ Շաֆերյանը ազատվել է Արցախի ոստիկանապետի պաշտոնից
26/03/2013 17:59

Գեներալ-մայոր Ռոբերտ Շաֆերյանը ազատվել է Արցախի ոստիկանապետի պաշտոնից

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ոստիկանության գեներալ-մայոր Ռոբերտ Շաֆերյանը ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:

Նույն օրը Նախագահը ստորագրել է նաև հրամանագիր գեներալ-մայոր Կամո Աղաջանյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետ նշանակելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով` Ռոբերտ Շաֆերյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ:
 

Գեներալ-մայոր Ռոբերտ Շաֆերյանը ազատվել է Արցախի ոստիկանապետի պաշտոնից