.jpg)
Աշխարհի ամենաանսովոր մարմնի տասը մասերը
1.Կթեթթի Յանգ. Նա ունի ամենանեղ իրանն աշխարհում, որը 15 դյուիմ է: Որքան էլ զարմանալի է, սակայն այս կնոջ նկարը ֆոտոշոփի արդյունք չէ: Նրա իրանը նման է ավազի ժամացույցի: Կորսետի թագուհին, ինչպես ինքն է անվանում իրեն, տարիներ շարունակ կրել է կորսետ, որպեսզի հասնի այս արդյունքին: Այս արդյունքը 2007-ին գրանցվել է Գինեսի գրքի «Ամենաանսովոր մարմնի մասերը» բաժնում: Սակայն հիմա այդ ռեկորդը պատկանում է Էսթել Գրեինջերին, ում գոտկատեղն ընդամենը 13 դյուիմ է:

2. Սվետլանա Պանկրատովան ունի ամենաերկար ոտքերն աշխարհում: Նրա ոտքերի երկարությունը 4 ֆունտ է: Ըստ Գինեսի գրքի ռեկորդների՝ Պանկրատովայի ոտքերն ամենաերկարն են մոլորակի վրա: Աշխարհի ամենաբարձրահասակ կնոջ ոտքերի երկարությունը 132 սմ է, իսկ ընդհանուր հասակը` 196 սմ: Նա մշտապես խնդիրներ է ունեցել կոշիկներ գնելիս. ըստ եվրոպական ստանդարտի, նա հագնում է 46 համարի կոշիկ: 1992-ից -1995-ը նա խաղացել է ԱՄՆ կանանց բասկետբոլի թիմում: Իսկ ահա 2008-ի սեպտեմբերի 16-ին նա հայտնվել է Լոնդոնի հրապարակում` աշխարհի ամենացածրահասակ մարդու հետ:

3. Վիվիեն Ուիլլեր. Նա միակ կինն է աշխարհում, ով ունի ամենաերկար մորուքը: Հոր կոչով՝ նա սկսել է սափրվել 7 տարեկանում, բայց 1993 թ.-ից նա սկսել է աճեցնել մորուքը: Այժմ նրա մորուքի մազերի երկարությունը 27.9 սմ է:

4. Լուի Հուան ունի ամենամեծ ձեռքը: Այս մարդու ձախ ձեռքի ամենամեծ մատը 10.2 դյուիմ է: Չինաստանի բնակիչ Լուի Հուան տառապում է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ, և 2007-ին նա հոսպիտալացվել է: Ձախ ձեռքի ամենամեծ մատի երկարությունը 10.2 դյուիմ է, իսկ ահա ցուցամատի երկարությունը` 12 դյուիմ: Նա պարբերաբար ենթարկվում է վիրահատության, առաջին վիրահատության ժամանակ նրա մարմնից հեռացվել է 11 ֆունտ ոսկոր:

5. Աննիկա Իմլերն էլ ունի աշխարհի ամենաերկար լեզուն` 2.7 դյուիմ: Գերմանացի աշակերտուհին, իր լեզվի շնորհիվ, հայտնվել է Գինեսի գրքում: Նրա լեզվի երկարությունը 7 սմ է:

6. Լի Ռեդմոնդն էլ ահա ունի ամենաերկար եղունգները: Նա, սակայն, եղունգները կորցրել է ավտովթարի ժամանակ: Լի Ռեդմոնդը նույնպես հայտնվել է Գինեսի գրքում: Նրա եղունգների ընդհանուր երկարությունը 8,65 մետր էր, որոնք, սակայն, 2009-ի փետրվարին ավտովթարի ժամանակ կոտրվել են:

7. Ռադհականտ Բայիպեին էլ ունի ականջի ամենաերկար մազերը` գրեթե 10 դյուիմ: Հնդկացի նպարավաճառի ականջների մազերի երկարությունը 2003-ին 13.2 սմ էր: Սա համաշխարհային ռեկորդ է, որը գրանցվել է Գինեսի գրքում: Սակայն նա այդ ամենով չի բավարարվել և մի քանի տարվա ընթացքում մազերն աճեցրել է. Հիմա դրանց երկարությունը 25 սմ է:

8. Մեհմեթ Օզուրիկն էլ ունի աշխարհի ամենաերկար քիթը` 4.5 դյուիմ: Նա 1949-ին ծնվել է Թուրքիայում և հայտնի էր որպես ամենաերկար քիթ ունեցող: 2007-ին նրա քթի երկարությունը `4.5 դյուիմ էր:

9. Դեվանդրա Հարնե և Փրանամիա Մենարիա. Նրանց ոտքերին և ձեռքերին կա 25 մատ` 12-ը ձեռքերին, 13-ը` ոտքերին:

10. Ֆրենկ Էմեսն ունի աշխարհի ամենաերկար հոնքերը, որի մազերը 3.7 դյուիմ են: Նա Նյու Յորքից է և իր հոնքերի շնորհիվ գրանցվել է Գինեսի գրքում: Նրա հոնքերի մազերի երկարությունը 9,6 սմ է:
