Գ. Սահակյան. Հետընտրական զարգացումները հիշեցնում են ցավ և ծաղր
26/03/2013 13:50

Գ. Սահակյան. Հետընտրական զարգացումները հիշեցնում են ցավ և ծաղր

Հետընտրական զարգացումների մի մասը ծաղրի հետևից է գնում, մյուսը` ցավի: Ասուլիսի ժամանակ, խոսելով ներքաղաքական հետընտրական զարգացումների մասին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Ես տրամադրված եմ համագործակցություններին, որովհետև մեր իրականության մեջ թշնամիներ, հակառակորդներ չպետք է լինեն, բոլորս պայքարում ենք հզոր Հայաստանի համար: Եթե «Ժառանգությունը» պաշտոն է ուզում, ապա այդ մասին պետք է հայտարարի ժողովրդին՝ ուզում ենք մարզպետ դառնալ, գյուղապետ ...»,- մանրամասնեց Գ. Սահակյանը:

Շարունակելով խոսքը` ՀՀԿ փոխնախագահն ասաց, թե իրենց նպատակն է ձևավորել նոր քաղաքական մշակույթ, ձևավորել մի դաշտ, որը կարելի է կառույցի վերածել. «Մենք չենք ուզի ընդդիմադիր դաշտը, ինչպես վերջին տարիներին է եղել, անգործության մատնվի»:

 

 

Գ. Սահակյան. Հետընտրական զարգացումները հիշեցնում են ցավ և ծաղր