Հորդանանը փակել է Սիրիայի հետ գլխավոր սահմանը
26/03/2013 20:04

Հորդանանը փակել է Սիրիայի հետ գլխավոր սահմանը

Հորդանանը փակել է Սիրիայի հետ գլխավոր սահմանը, քանի որ այնտեղ երկու օր անդադար շարունակվում են կառավարական զորքերի ու գրոհայինների միջև պայքարը: Այս մասին հայտնում է The Daily Star-ը՝ հղում կատարելով Հորդանանի տեղեկատվության նախարարին:

«Սահմանը ամուր փակվել է, քանի որ նախորդ օրվանից շարունակվում են ընդհարումները»,- հայտնել է նախարար Սամիհ Մաայթահը:

Սահմանապահներն ասել են, որ սահմանը հատողները հետ են գնացել Հորդանանի Ջաբեր անցակետից: Դա նախագահ Բաշար Ասադի դեմ սկսված պայքարից ի վեր առաջին դեպքն է, որ կանխվել է նրանց մուտքը:

Հորդանանի սահմանին բավականանին մոտ գտնվող Դերաա նահանգը ռազմական գործողությունների թատերաբեմ է դարձել: Ապստամբները անցյալ ամիս պայքարում էին սահմանում վերահսկողություն հաստատելու համար: Նրանց հաջողվել էր գրավել Դերաայի շրջակայքի մի շարք տարածքներ ու ռազմաբազաներ:

Մի քանի օր առաջ ապստամբները նաև հայտարարել էին, որ գրավել է Իսրայելի սահմանի մոտ գտնվող մի քանի քաղաքաներ: 

Հորդանանը փակել է Սիրիայի հետ գլխավոր սահմանը