Նախագահը պատրաստ է ընդառաջել Ր. Հովհաննիսյանի որոշ պահանջներին
26/03/2013 09:09

Նախագահը պատրաստ է ընդառաջել Ր. Հովհաննիսյանի որոշ պահանջներին

«Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ`  Սերժ Սարգսյանը, ով երեկ պատասխան նամակ էր հղել Րաֆֆի Հովհաննիսյանին, հակված է ընդառաջել նրա որոշ պահանջներին, բայց ոչ այն «տեսքով» ու չափով, որը Րաֆֆին նշել էր իր նամակում: Նա առաջարկելու է որոշ պորտֆելներ ստանձնելու դեպքում` անպայման վերջ դնել ընդդիմադիր պայքարին և այդ մասին հայտարարություն անել: Այլ կերպ ասած՝ կստացվի ուրույն կոալիցիա:

Ըստ թերթի աղբյուրների, իշխանությունները պատրաստ են սպորտի և երիտասարդության նախարարությունը տալ «քաղաքապետ» Արմեն Մարտիրոսյանին, սա նաև Արմենի սրտով է՝  ասում են նրանք: Օրակարգում է նաև սոցապ, մշակույթի նախարարությունների հանձնման խնդիրը: Ինչ վերաբերում է ուժայիններին և հարկային սեկտորին, ապա լավատեղյակները պնդում են, որ այդ պոստերում կքննարկվեն երկուստեք ընդունելի տարբերակներ և կադրեր»: 

Նախագահը պատրաստ է ընդառաջել Ր. Հովհաննիսյանի որոշ պահանջներին