Իսրայելը կվերականգնի գումարների փոխանցումը պաղեստինցիներին
26/03/2013 20:33

Իսրայելը կվերականգնի գումարների փոխանցումը պաղեստինցիներին

Իսրայելի իշխանությունները կվերականգնեն հարկերից և տուրքերից ստացված եկամուտների փոխանցումները Պաղեստինյան ինքնավարության կարիքների համար, որը կկազմի ամսեկան 100 միլիոն դոլար:

Vz.ru-ի փոխանցմամբ՝ գումարների փոխանցումները դադարեցվել էին նախորդ տարի, երբ պաղեստիցիները դիմել էին ՄԱԿ-ին` անկախության ճանաչման պահանջով:

Պաղեստինյան կառավարության ղեկավարը նշել է, որ գումարները կուղղվեն Պաղեստինյան ինքնավարության ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով:
 

Իսրայելը կվերականգնի գումարների փոխանցումը պաղեստինցիներին