.jpg)
Ջինա Լոլոբրիջիդան վաճառում է իր զարդերը` հանուն գիտության
Իտալացի 85-ամյա դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան վաճառելու է իր ադամանդների մի մասը և ներդրումներ է կատարելու ցողունային բջիջների ուսումնասիրության մեջ:
Kommersant.ru-ի փոխանցմամբ՝ ադամանդների վաճառքը կկայանա Sothebys աճուրդում՝ մայիսի 14-ին:
Աճուրդի կազմակերպիչները ցանկանում են վաճառել Լոլոբրիջիդայի ադամանդե ականջողերը և մատանին՝ 2 միլիոն դոլարով:
Բացի այդ, կազմակերպիչները աճուրդի են հանելու նաև 1954 թ.-ին ստեղծված ադամանդե մանյակը, որի արժեքը կազմում է 500.000 դոլար: