ՀԱԿ պատգամավոր. Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է շնորհակալ լինի
26/03/2013 16:20

ՀԱԿ պատգամավոր. Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է շնորհակալ լինի

«Մենք ո՞նց կարող ենք ժողովրդական շարժման դեմ պայքարել, ուղղակի շարժման ընթացքի վերաբերյալ ունենք մեր մոտեցումը, որը չի համընկնում այն մարտավարության հետ, որը վարում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Մենք դա հաղթական չենք համարում»,- լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Պատգամավորի խոսքով` ժողովուրդն արտահայտում է մի բան, Րաֆֆի Հովհաննիսյանը` մեկ այլ բան, և «մենք, որպես ժողովրդի կողմնակիցներ, չենք կարող համամիտ լինել Րաֆֆի Հովհաննիսյանի որոշ քայլերի հետ»:

ՀԱԿ-ի «արմատական», «տիտղոսավոր» ընդդիմության ընտրազանգվածը, պատգամավորի հավաստմամբ, միշտ մնալու է իր առաջնորդի կողքին, և «եթե ընտրությունների ընթացքում ձայները տվել են Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա միայն պետք է շնորհակալ լինել»:

Անդրադառնալով այն տեսակետին, թե ՀԱԿ-ը խանդում է «Ժառանգությանը», Լ. Սարգսյանն ասաց, որ իրենց ընտրազանգվածը միշտ մնում է ՀԱԿ-ի ընտրազանգված և Լևոն Տեր-Պետրոսյանի համակիր.

«Խանդի խնդիր չկա, եթե մենք այլ մղումներ ունենայինք, այդ ընտրազանգվածն Ազատության հրապարակում չէր լինի, բայց մենք գտնում ենք, որ եթե ժողովուրդն ուզում է արդարության հասնել՝ պայքարում է հանուն արդարության»:
 

ՀԱԿ պատգամավոր. Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է շնորհակալ լինի