.jpg)
Տեղումներ չեն սպասվում. Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Այսօր ամենուրեք կդիտվի առանց տեղումների եղանակ, օրվա մեծ մասն` արևային: Եվ գիշերը, և ցերեկը օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, առավել զգալի` արևելյան շրջաններում:
Ուժգին քամին կթուլանա, առավելագույնը սպասվում է մինչև 18մ/վրկ արագությամբ քամի, տեղ-տեղ բուք և ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց, բուքի հետևանքով հնարավոր է լինեն նաև դժվարանցանելի ճանապարհներ:
Շրջաններ մեկնելուց առաջ անհրաժեշտ է տեղեկանալ ճանապարհների վիճակին:
Երևանում կդիտվի պարզ, արևային եղանակ:
Ըստ Meteo-tv.am կայքի՝ գիշերը սպասվում է +1+3, ցերեկը +15+17, երեկոյան +10+12 աստիճան տաքություն: