.jpg)
Նամակագրությունը շարունակվում է. Ր. Հովհաննիսյանը պատասխանեց Ս. Սարգսյանին
Այսօր առավոտյան «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնական նամակ է հղել գործող նախագահ Սերժ Սարգսյանին` ի պատասխան Սարգսյանի մարտի 25-ի նամակի: Այս մասին հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից:
«Շնորհակալ եմ իմ առողջության համար մտահոգվելու համար, անհանգստանալու հարկ չկա, ես միանգամայն առողջ եմ, կազդուրման կարիք չկա, և կարող ենք առանց հետաձգելու իրականացնել մեր աշխատանքային հանդիպումը հանուն Սահմանադրական Նոր Հայաստանի: Եթե ինչ-ինչ պատճառով Ազատության հրապարակը հարմար չդիտեք հանդիպման առումով, ազատ զգացեք կրկին ներկայացնելու իմ ամբողջական փաստաթղթից բխող` Ձեր բովանդակային առաջարկությունները, որոնք Ձեր նախորդ արձագանքում բացակայում էին»,- մասնավորապես ասված է նամակում:
Նախորդող հրապարակում` Սարգսյանը` Հովհաննիսյանին. Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք խնդրում եմ հացադուլը